Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր

Մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր
04.10.2025 | 17:13

Ճապոնիան նոր վարչապետ ընտրեց, առաջին կին վարչապետը ամբողջ պատմության ընթացքում:

Նա ուզում է փոխել ճապոնական խաղաղասիրական սահմանադրությունը, բայց, ի տարբերություն մեր երկրի վարչապետի, որն ուզում է մեր սահմանադրությունը փոխել մեր իրավունքները այդ փաստաթղթից ջնջելու համար, այս տիկինը ուզում է փոխել սահմանադրությունը խաղաղասիրական դրույթները վերացնելու համար՝ իրավունք ունենալով անհրաժեշտության դեպքում հարձակվելու այլ պետությունների վրա:

Հայաստանին փոփոխություններ են հարկավոր. մեզ ազգային, նվիրյալ առաջնորդություն է հարկավոր, և սա պարտադիր է անել՝ հայ ժողովրդին համախմբելով: Այլապես կորած ենք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ